Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Ժառանգությունը» նորմալ հորիզոնական է ուզում

«Ժառանգությունը» նորմալ հորիզոնական է ուզում
01.02.2017 | 10:27

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար։ Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ասել է, որ «Ժառանգության» վարչության անդամների մեծամասնությունը կուսակցության նիստում քվեարկել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու օգտին։

Իրենց համար կարևոր է, թե դաշինքում իրենց կուսակցության անդամները որ հորիզոնականը կզբաղեցնեն. «Իհարկե, կարևոր է, թե մեր կուսակցության առանցքային, կարևոր, հայտնի անդամները, կուսակցության այլ ակտիվ անդամներ պետք է որ նորմալ հորիզոնականներում լինեն, որպեսզի հետագայում նաև գործունեություն ծավալեն»։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ